Thursday, 11 06 2026
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել

Ազատություն Հայկ Գևորգյանին

Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ առանձնակի ցինիկությամբ և անպատկառությամբ: Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որևէ լրագրողի և լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանին:

Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությունն է ի ցույց դնում իր սնանկությունը՝ մտավոր սնանկությունը, Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք անկասկած կհրաժարվեին նման անհեթեթությամբ դառնալ զավեշտի առարկա:

Իրավիճակը, սակայն, ամենևին երեխայական և զավեշտալի չէ: Հայկ Գևորգյանի դեմ կատարվածը ոտնձգություն է ազատ մամուլի, ազատ լրագրության դեմ, ոտնձգություն է ազատ խոսքի, լրագրողական ազատության և ընդհանրապես մարդու ազատության դեմ: Այսինքն` ինչ կատարվել է Հայկի հետ, դա ոտնձգություն է ոչ միայն նրա, այլ նաև ամբողջ հասարակության հանդեպ: Եվ սա անում է այն իշխանությունը, որը խոսում է ազատ և արդար ընտրություն անցկացնելու մտադրության մասին: Այ այդ մտադրությունը, նման քայլերի պարագայում, իսկապես դառնում է զավեշտալի մի բան:

Խոսք չկա ասելու ոստիկանության մասին, որը գործում է սովետական «մենթության» լավագույն ավանդույթների ոգով, վկայելով թե՛ իր առանձնակի ցինիզմն ու մարդու իրավունքի հանդեպ բացարձակ արհամարհանքը, թե՛ նաև իր բացարձակ ոչ կոմպետենտությունը գրեթե բոլոր իմաստներով: Իսկ կոնկրետ նոր ոստիկանապետ Վովա Գասպարյանի առումով, Հայկ Գևորգյանի հանդեպ կատարվածը պարզապես դիմակազերծում էր, այսպես ասած` նոր ոստիկանության մասին նրա հայտարարությունների փուչիկի պայթյուն:

Այս ամենով հանդերձ, սակայն, գլխավորն այսօր Հայկի իրավունքն ու ազատությունն է, և մենք բոլորս պարտավոր ենք մեր ուժերի ներածին չափով նպաստել նրա իրավունքի արագ վերականգնմանն ու Հայկի ազատությանը հասնելուն: Դա մեր բոլորիս պարտքն է՝ լրագրողական հանրության, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Ազատություն Հայկ Գևորգյանին:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում