Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ 20 մարդ ուրբաթ օրն առավոտյան ներխուժել է Գերմանիայի մայրաքաղաքում գտնվող Սիրիայի դեսպանատուն և վնաս հասցրել աշխատասենյակներին:
The Washington Post-ը գրում է, որ բոլոր մարդիկ էլ սիրիացի են եղել կամ ծնունդով Սիրիայից: Նրանք վնասել են դեսպանատան կահույքը:
Դեսպանատնից հեռանալիս նրանց կարճ ժամանակով կալանավորել են:
Գերմանիայի արտգործնախարարությունը դատապարտել է դեպքը և հայտարարության մեջ նշել է, որ Գերմանիայի կառավարությունը պատասխանատվություն է կրում բոլոր դիվանագետների անվտանգության համար: Նախարարության պաշտոնյաները հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի դեսպանի հետ` հայտնելով իրենց ափսոսանքը:









































