Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.42 միլիոն դոլարի առք և վաճառք` 388.5 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 388.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում դոլարի փոխարժեքն ավելացել է 0.89-ով և կազմել 388.20 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 389.5-392 դրամով և գնել՝ 385-388 դրամով:








































