Monday, 08 06 2026
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է

Թուրքիայում կոչ է արվում վերանայել 1936 թվականին կնքված Մոնտրեի կոնվենցիան

Ռուսական Regnum լրատվական գոծակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում կոչ է արվում վերանայել 1936 թվականին կնքված Մոնտրեի կոնվենցիան, որը կանոնակարգում է սևծովյան Բոսֆոր ու Դարդանել նեղուցներով նավարկությունը:

Շրջակա միջավայրի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էրոլ Քայան հայտարարել է, որ նեղուցներով անցնող խոշոր լցանավերը վիթխարի պոտենցիալ վտանգ են ներկայացնում բնապահպանությանը.

«Դրա համար էլ անհրաժեշտ է շուտափույթ վերանայել հնացած համաձայնագրերը, որոնք առնչվում են Բոսֆոր ու Դարդանել նեղուցներով նավարկության կանոնակարգմանը: Երբ 1936 թվականին Մոնտրեում ստորագրվեց նեղուցների ռեժիմի մասին կոնվենցիան, որով Բոսֆորի նեղուցը հայտարարվեց միջազգային ջրուղի, ոչ ոք չէր կանխատեսել, որ նավթով լեցուն վիթխարի լցանավերը պետք է անցնեն այդ նեղուցներով:

Այդ հսկա նավերը սպառնում են Ստամբուլի պատմական ու բնական հարստությանը, որը համարվում է համամարդկային արժեք: Նեղուցներով լցանավերի անցման համար ստացված վճարները բավական չեն պոտենցիալ վնասները փոխհատուցելու համար: Ստամբուլը մեծ վտանգի տակ է: Պետք է վերանայել Մոնտրեի կոնվենցիան:

Սուեզի ջրանցքով նավի անցման համար վճարվում է շատ ավելի մեծ գումար, քան Բոսֆորի նեղուցի պարագայում է: Սակայն մենք չենք խոսում միայն փողի մասին: Անհրաժեշտ է դիտարկել ապահովագրական պայմանները»:

2011 թվականին սևծովյան նեղուցներով անցել է 95,000 նավ, որոնցից 18,000-ը կրել է վտանգավոր նյութ:

Հիշեցնենք, որ վերջին 50 տարիների ընթացքում միջազգային ջրերի կարգավիճակ ունեցող սևծովյան նեղուցների գոտում տեղի է ունեցել համարյա 500 արտակարգ պատահար, որոնցից 40-ը՝ լուրջ: Վթարների ու ծով թափված նավթի բռնկման պարագայում նույնիսկ նեղուցների նավարկության կարճաժամկետ դադարեցումն առաջ է բերում վիթխարի տնտեսական կորուստներ տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Սևծովյան նեղուցները Սև ծովից դեպի համաշխարհային օվկիանոս միակ դարպասն են Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Վրաստանի համար, ինչպես նաև կարևորագույն տրանսպորտային երթուղի Ռուսաստանի ու Թուրքիայի համար:

Ստամբուլի մեջտեղով անցնող Բոսֆորի նեղուցը 12 կտրուկ շրջադարձ ունի։ Դա նշանակում է, որ այն նավարկության համար աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկն է: Որոշ շրջադարձերում նավերը տեսանելի չեն: Նեղուցում կա 4 հոսանք և բազմաթիվ ջրապտույտներ: Դրան պետք է հավելել քամիները, հատկապես հարավային քամին:

Ի դեպ, թուրքական կողմի համար չափազանց ձեռնտու է սահմանափակումներ մտցնել նեղուցներով նավթով լի լցանավերի անցման հարցում և այդ լցանավերի նավթն ուղղել իր տարածքով անցնող նավթամուղներ: Նավթի տարանցումից ստացված եկամուտն անհնար է համեմատել նեղուցներով նավերի անցման համար վճարվող գումարի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում