Decca ձայնագրման ընկերությունը սկսել է երգչախմբային ստեղծագործության ամենացածր նոտայի կատարողի որոնումները: Խոսքը De Profundis ստեղծագործության մասին է, որը գրել է կոմպոզիտոր Փոլ Միլորը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Միլերի երաժշտությունում հանդիպում է կոնտրօկտավայի մի նոտա, որի ձայնի հաճախականությունը կազմում 41,203 Հց է: Այս նոտան վեց կիսատոնով ներքև է, քան սի բեմոլ կոնտրօկտավան` ամենացածր նոտան, որը երբևէ հանդիպել է երգչախմբային երաժշտությունում:
Decca-ն պատրաստվում է հայտարարություն տալ երաժշտական ամսագրերում և համացանցում: Ենթադրվում է, որ ձայնագրությունը արվելու է 2012 թվականի գարնանը: Միլորի խոսքերով՝ իրեն անհրաժեշտ է խոր և հզոր ձայնով օժտված կատարող:
Փոլ Միլերը Military Wives խմբի Wherever You Are երգի հեղինակներից մեկն է, որ 2011 թվականին գլխավորել է բրիտանական սուրբծննդյան հիթ-շքերթը: Երգի ձայնագրման աշխատանքներին մասնակցել է ոչ պորֆեսիոնալ երգիչներից կազմված երգչախումբը, բրիտանացի այն զինծառայողների կանայք, որոնք գտնվում էին Աֆղանստանում:










































