Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին ուրբաթօրյա աղոթքից առաջ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ի նման փլուզվելու է.
«ԱՄՆ-ը, որը Իրանին սպառնում է պատերազմով, վերջին հաշվով, վնասում է ինքն իրեն: Պատժամիջոցները քաղաքական առումով շահավետ են Իրանի համար, քանի որ դրանք միջազգային հանրության աչքում վարկաբեկում են Արևմուտքին:
Եթե չլինեին զենքի մատակարարումների վրա դրված պատժամիջոցները, ապա Իրանի բանակն այդքան ուժեղ չէր լինի: Եթե չլինեին միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները, ապա մենք չէինք հարստացնի ուրան: Այդ պատժամիջոցներն նպաստում են մեր ներքին պոտենցիալի բացահայտմանը: Մենք այսուհետ նույնպես շարունակելու ենք զարգանալ:
Եթե ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ սկսի, ապա նա 10 անգամ ավելի կտուժի, քան՝ Իրանը: ԱՄՆ-ը թույլ է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով: Այդ մասին են վկայում Մերձավոր Արևելքում և մասնավորապես Իրաքում ու Պաղեստինում ամերիկացիների կրած անհաջողությունները: Արդյունքում՝ ԱՄՆ-ը փլուզվելու է նույն կերպ, ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ը»:









































