Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Մեծամասնական ընտրակարգը Հայաստանին գուցե պետք գա հիսուն տարի հետո. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 2-ին, և հենց այդ համագումարում էլ կորոշվի կուսակցության` առաջիկա ընտրությունների մասնակցության ձևաչափը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Բոլոր համապատասխան եզրահանգումները կամփոփվեն և կներկայացվեն չորս շաբաթ անց»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ մինչ այդ «Ժառանգությունը» մտնում է մի փուլ, ուր պիտի որոշի՝ ինչպես է դիտարկում ընտրություններին իր մասնակցությունը և արդյոք օրակարգո՞ւմ է ԱԺ-ում հայտնվելու հարցը:

«Մենք ուզում ենք հավատալ, որ ՀՀ-ն գտնվում է լուրջ փոփոխությունների նախաշեմին, և մեր կուսակցությունը պարտավոր է մաս կազմել համակարգափոխական գործընթացին: Դրա համար էլ ողջունում ենք համամասնական ընտրակարգի անցնելու մասին լսումներ հրավիրելու ԱԺ որոշումը: Շատ լավ կլիներ, եթե ԱԺ նախագահը հանդիպեր նախաձեռնության հեղինակների և ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու «Ժառանգության», ինչպես նաև շահագրգիռ անձանց հետ:

Ներկա դրությամբ Հայաստանին համամասնական ընտրակարգ է անհրաժեշտ, իսկ մեծամասնականը գուցե պետք գա հիսուն տարի հետո: Առարկայական գնահատականը, կամքը կբերեն նրան, որ հայավայել սահմանադրական ընտրություններ կլինեն: Այդ համատեքստում «Ժառանգությունը» կքննի խոսքի և գործի համապատասխանության հարցը: Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները մի լավ բան ասելուց հետո կամք կունենան՝ խոսքը կյանքի կոչելու»,- հույս հայտնեց Հովհաննիսյանը:

Ամփոփելով` նա նշեց, որ կուսակցությունն իր մարտյան համագումարում պետք է որոշի` որքանով ենք գտնվում ազնիվ ու արդար ընտրությունների նախաշեմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում