«Կոստա Կոնկորդիա» նավում, որը խորտակվել էր Իտալիայի Ջիլյո կղզում, գտնվում է մոտ 6 հազար արվեստի գործ: Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, առավել մեծ արժեք է ներկայացնում 18-21 դարերի ճապոնական գրավյուրների հավաքածուն, մասնավորապես՝ Կացուսիկի Հոկուսայի գործերը (1760-1849):
«Կոստա Կոնկորդիայում» մնացել են նաև 19-րդ դարի բոհեմյան ապակին և հնաոճ այլ իրեր, որոնք զարդարում էին նավի ինտերիերը: Բացի դրանից, զբոսանավում են գտնվում «Կոստա Կոնկորդիայի» ոսկերչական խանութների զարդերը և բազմաթիվ այլ արժեքավոր իրեր, որոնք թողել են նավից փրկված ուղևորները:
«Գանձերի որսորդների» համար մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել թանկարժեք հագուստները, գինիների հավաքածուները և սեյֆերի պարունակությունը: Փորձագետները ենթադրում են, որ գողերը սկսելու են թանկարժեք իրերի որոնումներն այն բանից հետո, երբ դադարեն որոնողական աշխատանքները: Հնագետ Ռոբերտ Մաքսի խոսքերով՝ իտալական մաֆիայում թանկարժեք իրերի որոնմամբ զբաղում է առանձին խումբ:









































