ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը: Նման տեսակետ նա հայտնեց այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
«Նա բարձր իմիջ ունի, ինչը կարող է դրականորեն ազդել ԱԺ ընտրությունների ընթացքի վրա: Իսկ թե ովքեր կարող են լինել ցուցակի երկրորդ և երրորդ տեղերում՝ այդ հարցը թող ինտրիգ մնա»,- ասաց Սահակյանը:
Պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ն կորոշի` որ ընտրատարածքում մեծամասնականով որ թեկնածուին կսատարի, բայց չի բացառվում, որ լինեն նաև ինքնաառաջադրումներ:
«Ինչ էլ լինի, ՀՀԿ-ն ավելի քան երբևէ համախմբված է իր ղեկավարի շուրջը: ՀՀԿ-ն, որպես իշխանություն կրող, այս ընթացքում բավական լուրջ աշխատանքներ է կատարել: Կան նաև երկարաժամկետ ծրագրեր, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն»: