Saturday, 13 06 2026
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնությունը քաղաքական նկրտումներ չունի. բնապահպան ակտիվիստ

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնությունը քաղաքական նկրտումներ չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բնապահպան ակտիվիստ, «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գոռ Հակոբյանը` հավելելով, որ նախաձեռնությունը անկախ և ինքնուրույն շարժում է, որն իշխանության չի ձգտում:

Նա նշեց, որ նախաձեռնության նպատակը խնդիրը ներկայացնելն է և դրա լուծման այլընտրանքային տարբերակներ մշակելը: Ըստ բանախոսի` «Փրկենք Թեղուտը» ունի տարբեր աշխատանքային խմբեր:

«Բացի բնապահպանական խնդիրներից՝ կփորձենք այլ խնդիրներ ևս բարձրացնել` առողջապահական, աշխատատեղերի, հարկային»,- նշեց ակտիվիստը` հավելելով, որ ակտիվիստներից մեկը նախորդ շաբաթ Գերմանիայում հանդիպել է որոշ բնապահպանական կազմակերպությունների հետ:

Գոռ Հակոբյանի մեկնաբանմամբ` Քաջարանի հանքը շահագործող «Քրոնիմետ» գերմանական ընկերությունը Հայաստանում ևս պետք է ծրագրեր իրականացնի` հաշվի առնելով Գերմանիայի օրինական դաշտը:

Համատեղ ասուլիսի ընթացքում «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանը խոսեց Մոսկվայում հայ համայնքի հետ կայացած հանդիպման մասին, որտեղ քննարկվել և ներկայացվել է Թեղուտի խնդիրը:

«Հայաստանում առաջին անգամ խնդիրը դուրս է գալիս ՀՀ սահմաններից. սա դրական երևույթ է և պետք է հուզի բոլոր հայերին: Մոսկվայում ոգևորված երիտասարդների ենք հանդիպել, նրանք պատրաստակամ են մասնակցելու ցանկացած գործողության»,- նշեց Եղիա Ներսիսյանը` հավելելով, որ արդյունքներ միանշանակ կլինեն:

Անդրադառնալով «Վալեքս գրուպի» տարածած այն հայտարարությանը, թե իրեն թույլ չեն տվել խոսել Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, ասաց, որ «Վալեքս գրուպի» ներկայացուցչին պարզապես չեն ցանկացել լսել:

Տեղեկացնենք, որ Մոսկվայում հանդիպման ժամանակ անսպասելիորեն այցելել է «Վալեքս գրուպի» աշխատակիցներից մեկը: Նա եկել և իր խոսքն է ցանկացել ասել և բանավիճել:

Անդրադառնալով հետագա անելիքներին` բնապահպան Եղիա Ներսիսյանը տեղեկացրեց, որ բնապահպանները լինելու են Կանադայում, Ֆրանսիայում և վստահ են, որ Թեղուտի խնդրի հարցում դրական արդյունքի կհասնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում