Monday, 08 06 2026
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան

«Թուրքիան ու Իրանը կարող են պատերազմել միմյանց դեմ». ամերիկյան մամուլ

Թուրքական Doğan լրատվական գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ Մերձավոր Արևելքում կարող են սկսվել սուննիների ու շիաների զանգվածային բախումներ, ինչը մեծ սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար:

Այդ ամենը կարող է հանգեցնել լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի, որի մի կողմում կգտնվեն Իրանը, Սիրիան և «Հըզբոլլահ»-ը, իսկ մյուս կողմում՝ Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան և այլ արաբական երկրներ:

Այս կապակցությամբ G2 Bulletin հետախուզական կայքը մեջբերում է այսպես կոչված «7 ազդանշան», որոնք մեծացնում են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը.

ա) Այն բանից հետո, ինչ Սաուդյան Արաբիան խոստացավ ավելացնել նավթի արդյունահանումն ու արտահանումը, ԵՄ-ը նավթային բեռնարգելք սահմանեց իրանական նավթի ներկրման վրա, ինչը հարուցեց իրանական կողմի դժգոհությունը,

բ) Սաուդյան Արաբիան և Կատարը հայտարարեցին, որ իրենք վճռել են զենքով օգնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող Սիրիայի Ազատ բանակին,

գ) Իրանը և «Հըզբոլլահ»-ը շարունակում են Ասադի ռեժիմին ցուցաբերել ամեն տիպի աջակցություն, «Հըզբոլլահ»-ի զինյալները շարունակում են մարտնչել սիրիական բանակի կազմում,

դ) Կատարը ցանկություն է հայտնել դեպի Սիրիա ուղարկել արաբական ռազմուժ,

ե) Սաուդյան Արաբիան որպես սիրիական երկրի ներկայացուցիչ է ճանաչել Սիրիայի Ազգային խորհուրդը,

զ) Սիրիայի նախագահի կին Ասման երկրից փախչելու փորձ է ձեռնարկել,

է) Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ կան մի շարք ուժեր, որոնք ցանկանում են առաջ բերել տարածաշրջանային սառը պատերազմ, սակայն իրենք դա թույլ չեն տա:

Այս ամենին հավելվում է այն, որ եթե Իրանը ստեղծի միջուկային ռումբ, ապա նրա օրինակին կհետևեն Թուրքիան և Սաուդյան Արաբիան, ինչի արդյունքում տարածաշրջանը կհայտնվի միջուկային պատերազմի սպառնալիքի տակ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ բրիտանական The Economist պարբերականը գրել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իրանի դեմ սուննի բլոկ է ձևավորում. «Թուրքիան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ընդդիմադիրներին և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը: Բացի այդ, Դավութօղլուն աջակցում է Իրաքի սուննիներին: Չպետք է մոռանալ նաև, որ Թուրքիան համաձայնեց իր տարածքում ՆԱՏՕ-ի ռադարի տեղակայմանը, որի թիրախում են Իրանը և Ռուսաստանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում