Օդային և ծովային որոնողական աշխատանքները շարունակվում են նաև այսօր ` հույս ունենալով գտնել ավելի քան 120 մարդու, ովքեր համարվում են անհայտ կորած: Հիշեցնենք, որ Պապուա Նոր Գվինեայից դուրս եկած նավը հինգշաբթի առավոտյան խորտակվել էր, և, ըստ պաշտոնատար անձանց, նավի վրա 362 մարդ է եղել:
Associated Press-ի հաղորդմամբ՝ MV Rabaul Queen նավի սեփականատերերն այսօր հայտնել են, որ նավի վրա 350 ուղևոր է եղել և անձնակազմի 12 անդամ:
Մինչ հինգշաբթի երեկո հնարավոր է եղել փրկել 238 մարդու, ովքեր այսօր տեղափոխվել են Լաե, որը երկրի ամենամեծ քաղաքն է:








































