Ինչպես հայտնում է իտալական Snam Rete Gase գազատրանսպորտային օպերատորը, Ռուսաստանից Իտալիա չմատակարարված գազի քանակը հինգշաբթի օրը երկու անգամ գերազանցում է նախորդ օրվա քանակին` 10 միլիոն խ/մ–ից վերածվելով 20 միլիոնի:
Նախօրեին Իտալիան ստացել էր 96.2 միլիոն խ/մ գազ՝ 108 միլիոնի փոխարեն:
Իր հերթին «Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ ցրտաշունչ ձմռան պատճառով Ռուսաստանը մեծացրել է մատակարարվող գազի ծավալները ոչ միայն դեպի Եվրոպա, այլև ԱՊՀ երկրներ։









































