Երկար ժամանակ Facebook սոցիալական ցանցում Save Teghut forest խորագրով էջը տեղափոխվում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը`հավելելով, որ երկար ժամանակ «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական բնապահպանական նախաձեռնությունը հանդես էր գալիս Facebook-յան Save Teghut forest էջում:
«Սակայն շատ էին բողոքները, թե ինչու նախաձեռնության էջը հայերեն չէ: Մենք այդ հարցով դիմեցինք սոցիալական ցանցի կառավարչին, ով չարձագանքեց, և մենք որոշեցինք մի նոր էջ կազմել՝ «Փրկենք Թեղուտը» խորագրով»,- մանրամասնեց բնասեր Մարիամը`հավելելով, որ նոր էջը ավելի հագեցած կլինի տարբեր ծառայություններով, քան նախորդը: Նրա տեղեկացմամբ` այս պահին ընթանում են նոր էջ տեղափոխվելու իրազեկման աշխատանքները:









































