Հինգշաբթի օրը Մարոկկոյում կայացած ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ժամանակ Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևից հանվել է իշխանությունից հրաժարվելու՝ Բաշար Ասադին ուղղված կոչը, ինչպես նաև Սիրիա զինամթերք ուղարկելը դադարեցնելու անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Քաղաքական աղբյուրները հայտնել են, որ արևմտյան երկրները կարծես թե ընդունել են նոր բանաձևը, սակայն մի պայմանով, որ Ռուսաստանը կողմ քվեարկի, այլ ոչ թե ձեռնպահ մնա»,- հայտնել է բրիտանացի լրագրողը:








































