ՀՀ ֆինանսների նախարար, անկուսակցական Վաչե Գաբրիելյանը երբեք չի մտորել զբաղվել օրենսդրական գործունեությամբ: «Առաջին լրատվական»-ին նա հայտնեց, որ դրա վերաբերյալ երբևէ քննարկում չի եղել. «Դուք առաջին մարդն եք, որ նման հարց եք տալիս: Երբևէ չեմ մտածել այդ մասին»:
Վ. Գաբրիելյանը նշեց, որ որևէ կուսակցության անդամ չէ այս պահին և մոտ ապագայում չի պատրաստվում, թեև որևէ զարգացում այդ ուղղությամբ նույնպես չի բացառում:
«Ես, բնականաբար, իրականացնում եմ ՀՀ նախագահի և վարչապետի ծրագրերը, քանի որ այս պաշտոնը, ըստ տրամաբանության, ՀՀԿ քվոտայով է: Սակայն ինքս կուսակցական չեմ: Առաջարկի դեպքում կարող է անդամագրվեմ, կարող է չանդամագրվեմ»,- ասաց նախարարը: