Շաքարային դիաբետի ժամանակ սուրճն օգնում է նեյրոնների նյութափոխանակությանը, ինչն էլ իր հերթին դանդաղեցնում է դրանց ծերացումը և նպաստում է ուղեղի ֆունկցիայի գործունեությանը:
Երկրորդ տեսակի շաքարային դիաբետի հետևանք կարող են լինել ծանր նյարդային խանգարումները: Այս հիվանդության ժամանակ հյուսվածքները կորցնում են ինսուլինի նկատմամբ զգայունակությունը և չեն կարողանում արյան միջից ներծծել գլյուկոզան: Ուղեղը ևս բացառություն չի կազմում, քանի որ այն հիմնականում սնվում է գլյուկոզայով:
Նյու Յորքի Մաունթ-Սինաի բժկական կենտրոնի գիտնականները բացահայտել են, որ կոֆեինից զուրկ սուրճի օգտագործումը շաքարային դիաբետով հիվանդներին պաշտպանում է նյարդային խանգարումներից:
Գիտնականները հինգ ամիս շարունակ մկներին առանց կոֆեինի սուրճ են տվել, որից հետո ներարկել են երկրորդ տեսակի շաքարային դիաբետ: Պարզվել է, որ այն մկների մոտ որոնք սուրճ են խմել, նյութափոխանակությունն ավելի լավ է կատարվել, ի տարբերություն սուրճ չխմած մկների:








































