Դատավորն ասել է, որ արաբական աշխարհի ամենահայտնի կոմիկ դերասաններից մեկը դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման՝ Իսլամը վիրավորելու մեղադրանքով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դատավորը հաստատել է, որ Ադել Իմամը մեղադրվում է Իսլամը վարկաբեկելու մեջ: Ahram Online-ը հաղորդում է, որ դերասանը մեղավոր է ճանաչվել, քանի որ 1998 թվականին ֆիլմում կաշառակեր գործարարի դեր է խաղացել, իսկ մեկ այլ ֆիլմում՝ արաբ բռնապետի:
Դատարանը, սակայն, հստակ չի նշել պատճառները: Ասենք, որ Իմամը 1980-ական թվականներին ձերբակալվել էր՝ մի ֆիլմում դատավորներին վարկաբեկելու համար։











































