Երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզերը (42-0-0) իր հաջորդ մենամարտը կանցկացնի 2012 թվականի մայիսի 5-ին` Սաուլ Ալվարեսի հետ:
Ինչպես տեղեկացնում է ամերիկյան մամուլը, WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մեննի Պիկյաոյի (54-3-2) հետ բանակցությունների ձախողումից հետո Մեյուեյզերը որոշեց մենամարտել Ալվարեսի հետ: Բռնցքամարտիկի պրոմոութեր Բոբ Արումը հայտարարեց, որ այդ տեղեկատվությունը պաշտոնապես կհաստատվի մոտակա օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Մեյուեյզերը դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման և պատիժը կսկսի կրել հունիսի 1-ից:








































