Նոր Հաճնում կամրջից ցած նետված երիտասարդ տղան մահացել է:
Դեպքի վայր հասած հրշեջ-փրկարարները Նոր Հաճնի կամրջի ստորին հատվածից դուրս են բերել Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 1983թ. ծնված Վահան Ղազարյանին:
Վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է։








































