Փետրվարի 1-ին` ժամը 09.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արաբկիրի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել 1971թ. ծնված մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1988թ. ծնված Արման Մ-ն, որը նույն օրը՝ ժամը 18.00-ին, ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կատարվում է քննություն:









































