Sunday, 14 06 2026
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

«Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած Սլավիկ Ոսկանյանի գործով դատական նիստ

2012 թ. փետրվարի 3-ին՝ ժամը 17:15-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է «Վանաձոր» ՔԿՀ-ում բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացած Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Է. Մարուքյանի և Կ. Թումանյանի կողմից բերված բողոքի քննությունը:

Իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, գործի էությունը կայանում է նրանում, որ 2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այն առիթով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը 2010 թ. հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժական մաս և «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն 2010 թ. հոկտեմբերի 24-ին մահացել է:

Քրեական գործի նախաքննության ընթածքում պարզվել է, որ բուժվող հիվանդ Սլավիկ Ոսկանյանը մահացել է 2010 թ. հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

2011 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները ստացել են 2011 թվականի նոյեմբերի 12-ին, որից հետո որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին:
2011թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստացվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին որոշում:

Գրասենյակից հիշեցնում են, որ Human Rights Watche-ն իր 2011 թ. զեկույցի «Մահացության դեպքեր կալանավայրերում» բաժնում անդրադարձել է նաև Սլավիկ Ոսկանյանի գործին, որտեղ մասնավորապես նշվում է. «Կալանավայրերում չբացահայտված հանգամանքներում մահացության դեպքերը նույնպես բացասաբար են ազդում մարդու իրավունքների հայաստանյան ցուցանիշների վրա: 2010 թ. հոկտեմբերին Վանաձորում նախնական կալանքից երկու շաբաթ անց մահացավ ոստիկանության սպայի մոր սպանության մեջ մեղադրվող Սլավիկ Ոսկանյանը:

Նրա ընտանիքի պնդմամբ` Ոսկանյանը մահացել է փտախտից (գանգրենա), որի պատճառ է դարձել կալանքի ընթացքում ստացված վերքի վարակումը և դրա ոչ պատշաճ բուժումը: Հարուցված քրեական գործը կարճվեց` եզրակացնելով, որ բանտային բժշկի անփութությունը պատճառ չի հանդիսացել Ոսկանյանի մահվան համար: Քննությունը երբեք չի անդրադարձել այն հարցին, թե ինչ հանգամանքներում է Ոսկանյանը ստացել նշված վերքերը, որոնք հանգեցրել են նրա մահվանը»:

Սլավիկ Ոսկանյանի գործը հանդիսանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնված ռազմավարական դատավարություններից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում