Saturday, 27 06 2026
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ

Ջոն Հեֆերնը բարձր է գնահատում ՏՄՊՊՀ-ի գործունեությունը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանդիպումը:

Դեսպանը բարձր է գնահատել մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված հանձնաժողովի գործունեությունը և ընդգծել, որ այն շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ՀՀ-ում գործող ամերիկյան ընկերությունների և օտարերկրյա ներդրողների համար ընդհանրապես:

Հանդիպմանը ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը դեսպանին է ներկայացրել 2011թ. կատարված աշխատանքները՝ նշելով, որ հանձնաժողովի գործունեության տեսանկյունից նախորդ տարին եղել է բավականին արդյունավետ: Ա. Շաբոյանը դեսպանին է ներկայացրել հանձնաժողովի կայացրած որոշումների վիճակագրությունը` նշելով, որ նախորդ տարիների համեմատությամբ դրանց թիվը մի քանի անգամ ավելացել է: Ա. Շաբոյանը անդրադարձավ նաև նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխություններին` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու շատ ավելի արդյունավետ:

Ջոն Հեֆերնը բարձր է գնահատել հանձնաժողովի առաջընթացը և կարևորել մրցակցային հավասար պայմանների ստեղծմանն ուղղված հանձնաժողովի ջանքերը:

ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև միջազգային փորձագետների հետ համագործակցության խնդրին, քանի որ շատ հարցերի ուսումնասիրության ժամանակ միջազգային փորձն օգնում է կայացնել ճիշտ և հիմնավոր որոշումներ:

Ա. Շաբոյանը դեսպանին տեղեկացրել է, որ հանձնաժողովը մեծ աշխատանք է տանում նաև հասարակության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ, որպեսզի վերջինները հստակ պատկերացում կազմեն հանձնաժողովի գործունեության մասին և հարկ եղած դեպքում թեժ գծի միջոցով (010 54-40-04) իրենց հուզող խնդիրների մասին տեղեկացնեն հանձնաժողովին:

Հանդիպման ավարտին դեսպանը, կարևորելով ՏՄՊՊՀ աշխատանքը, նշել է, որ պատրաստակամ է հնարավորինս աջակցել հանձնաժողովին` առաջիկա ծրագրերի իրագործման հարցում:

Ա. Շաբոյանը ևս իր գոհունակություն է հայտնել դեսպանին` տարբեր ծրագրերի միջոցով հանձնաժողովին աջակցելու համար և պատրաստակաություն հայտնել հետագայում ընդլայնել համագործակցությունը` ի նպաստ մեր երկրի մրցակցային միջավայրի բարելավման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում