Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ այս շաբաթ Իրան այցելած ԱԷՄԳ-ի փորձագետների խումբը ստուգումներ չի անցկացրել երկրի միջուկային օբյեկտներում:
Սալեհին հավելել է,որ իրանական կողմն ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին առաջարկել է այցելել երկրի միջուկային օբյեկտներ, սակայն ԱԷՄԳ-ի պատվիրակությունը հրաժարվել է այդ առաջարկից:
Սալեհին նաև հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կվերսկսվեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի ու «վեցյակ»-ի միջև բանակցությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե այդ բանակցությունները տեղի են ունենալու Թուրքիայում:








































