Թուրքական Enson Haber կայքի փոխանցմամբ՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Իրաքի քրդերը մտադիր են հռչակել իրենց անկախությունը:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսուդ Բարզանին կարող է տարածաշրջանի անկախությունը հռչակել արդեն մարտի 21-ին՝ Նովրուզին: Բարզանին տվյալ խնդրի առնչությամբ արդեն հանդիպում է ունեցել Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի հետ:
Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ եվրոպական մի շարք երկրներ աջակցում են քրդական պետության ստեղծմանը:








































