Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև բանակցություններում հաջողվել է որոշակի առաջընթաց գրանցել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, 3 ժամ տևած բանակցություններից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ կողմերին հաջողվել է առաջընթաց գրանցել բանաձևում նշվող ձևակերպումների և մանրամասների հարցում:
Դիվանագետները հայտարարել են, որ ոգևորված են քննարկումների ժամանակ դրսևորված նոր կառուցողական դիրքորոշումից:
Հիշեցնենք. ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ դեմ է բանաձևին, բայց պատրաստ է այն քննարկել: Բանաձևը նախատեսում է պահանջել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը:









































