Կրակովում 88 տարեկանում մահացել է լեհ բանաստեղծուհի, գրականության Նոբելյան դափնեկիր Վիսլավա Շիմբորսկին: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը: Բանաստեղծուհու օգնականը հայտնել է, որ Շիմբորսկին «մահացել է հանգիստ, քնի մեջ», իր տանը:
Վիսլավա Շիմբորսկին ծնվել է 1923 թվականի հուլիսի 2-ին Բնին քաղաքում: 1930-ական թվականներին տեղափոխվել է Կրակով, որտեղ է ապրել է մինչև իր կյանքի վերջին տարիները:
Շիմբորսկին ավելի քան 30 ժողովածուի հեղինակ է, որոնցից առաջինը լույս է տեսել 1952 թվականին: Բացի այդ, նա զբաղվում էր ֆրանսացի գրողներ Թեոդոր Ագրիպա դ’Օբինյեի և Թեոֆիլ դե Վիոյի ստեղծագործոթյունների լեհերեն թարգմանությամբ:
Շիմբորսկին գրականության Նոբելյան մրցանակ էր ստացել 1996 թվականին «պոեզիայի համար, որը ամենայն մանրամասնությամբ նկարագրում է մարդկային իրականության համատեքստում պատմական և կենսաբանական երևույթները»:
Անցած տարի նա ստացել էր լեհական հնագույն մրցանակը` Սպիտակ արծվի շքանշան:








































