Monday, 08 06 2026
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել

Մեկ-մեկ պետք է հիշել

Նախընտրական ներքաղաքական բորբոքվող կրքերը կլանել են հասարակության ուշադրությունը, ու թվում է, որ երկրում ոչ մի այլ կարևոր բան չի կատարվում, ներքաղաքական այդ զարգացումներից, համամասնական ընտրակարգերից և կուսակցական ցուցակներից, ներիշխանական և ներքաղաքական այլ ինտրիգներից բացի: Մինչդեռ ժամանակ առ ժամանակ երևի թե պարզապես հարկ է հիշել, որ Հայաստանում այլ կյանք էլ կա, ու այդ կյանքը բավականաչափ բարդ է:

Բավականաչափ բարդ է փոքր և միջին բիզնեսի կյանքը, որը հատկապես, այսպես կոչված, հարկային նոր փաթեթից հետո է՛լ ավելի է բարդանալու, որպեսզի իշխանությունը կարողանա ապահովել լրացուցիչ 100 միլիարդ դրամ հարկերի ցուցանիշը: Դե այդ ցուցանիշը հո չի հավաքվի պատգամավորական կամպանիան ֆինանսավորող խոշոր բիզնեսի և օլիգարխների հաշվին:
Բարդ է գյուղացիների համար, որոնք առաջիկա ամիսներին կլսեն հերթական խոստումները, սակայն կշարունակեն մնալ մեն-մենակ իրենց բանկային պարտքերի առաջ, ստիպված լինելով հրաժարվել իրենց որևէ գույքից և ի վերջո լքել գյուղը կամ վաճառել հողն ու որպես վարձու աշխատող մնալ խոշոր հողատերերի մոտ:

Բարդ է այն քաղաքացիների վիճակը, որոնք առավոտից երեկո փորձում են մի կերպ օրվա հացի խնիր հոգալ, սակայն չեն կարողանում հասցնել օրեցօր բարձրացող գների հետևից:

Հայաստանում ավելի հեշտ է ասել, թե ում վիճակը բարդ չէ, բայց դրան էլ իմաստ չկա, քանի որ բոլորը գիտեն, թե այս երկրում ում վիճակը բարդ չէ: Բարդ չէ երեսպաշտների, բարդ չէ պալատական երգիչ-երգչուհիների, բարդ չէ խաբեբաների, կաշառակերների և կոռումպացվածների վիճակը: Իսկ նախընտրական ժամանակաշրջանը այդ բոլորի համար «ծաղկման» յուրօրինակ մի ժամանակաշրջան է, որի բույրը հենց «մոռացնել» է տալիս ամեն ինչ:

Մինչդեռ, եթե ոմանք մոռանում են նրանց մասին, ում համար բարդ է շատ և շարունակում է կյանքը է՛լ ավելի բարդանալ, ապա մարդիկ, ովքեր գտնվում են այդ բարդ վիճակում, ամենևին չեն մոռանում նրանց, ում համար կյանքը Հայաստանում հեշտ է, հարմար է, թեթև է, մի խոսքով՝ կյանքը էժան է, ապրուստն էլ` ձրի: Այնպես որ, երևի թե պետք չէ, որ այդ բոլորը չափից շատ ոգևորվեն ընտրություններով և չափից շատ հավատան ժողովրդի դյուրահավատությանը: Դա շատ վտանգավոր է, և բարդությունները մեկ էլ հանկարծ կարող են տեղերով կտրուկ փոխվել, և նրանք, ում համար այսօր Հայաստանում կյանքը շատ հեշտ է, վաղը հանկարծ կարող են շատ մեծ բարդությունների առաջ կանգնել, եթե շարունակեն այդքան հեշտ կտրվել իրականությունից:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում