Ինչպես հաղորդում է newsgeorgia.ru-ն, մերկասառույցի պատճառով Բաքու-Սումգայիթ մայրուղու վրա ավելի քան 30 ավտոմեքենա իրար են բախվել:
Պետական ճանապարհային ոստիկանության վարչության պետ Ասադովն ասել է, որ Բաքու-Սումգայիթ մայրուղու վրա՝ Բիլյաջարի ուղղությամբ կատարված վթարի հետևանքով երկու մարդ թեթև վնասվածք է ստացել:
Մերկասառույցի պատճառով երեկ ավտոճանապարհային 14 պատահար է եղել:








































