«ՀԺ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «համապատասխան մարմինները» Սերժ Սարգսյանին զեկուցել են, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վարկանիշը կրկնակի ավելի է ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանի վարկանիշից:
«Նման տեղեկատվության հայտնվելուց հետո Հրազդան քաղաք Է մեկնել ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Թե ինչ եզրակացություններ Է արել՝ դժվար Է ասել:
Դիտորդները նշում են, սակայն, որ Սասուն Միքայելյանի առաջադրվելը քաղաքապետի թեկնածու` մեծ աշխուժություն Է առաջացրել Հրազդանում, և նախկին քաղբանտարկյալի հաղթանակի շանսերը փետրվարի 12-ի ընտրություններում օր օրի ավելանում են»:
Թերթի աղբյուրները նշում են նաև, որ Սերժ Սարգսյանը ցանկանում Է, որ Հրազդանի ընտրություններն անցնեն առանց սկանդալների՝ Աժ առաջիկա ընտրություններն Էս գլխից հարամ չլինելու համար: