Վրաստանի նախագահ Սաակաշվիլին հայտարարել է. «Վրաստանը եվրոպական երկիր է, սակայն գնալով Սինգապուրին է նմանվում»:
Այդ մասին նա հայտնել է «Կաշառակերության դեմ պայքարը հասարակական ծառայություններում. Վրաստանի ռեֆորմի քրոնիկա» գրքի շնորհանդեսի ժամանակ, որի հեղինակը Համաշխարհային բանկի Արևելյան Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին է:
Սաակաշվիլուն հարցրել են`«Որտե՞ղ եք տեսնում Վրաստանը 5-8 տարուց»:
«Ես տեսնում եմ Վրաստանը զարգացած ինֆրակառույցով՝ ճեպագնացքներ, լավագույն ավտոմայրուղիներ, լավ զարգացած առողջարաններ, կիրթ սերունդ, 70-80 հարկանի երկնաքերներ: Վրաստանը ժամանակակից կլինի ու արմատապես կտարբերվի Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայից: Սա եվրոպական երկիր է, որն ավելի շատ Սինգապուրին կնմանվի: Վրաստանը դինամիկ ու ապրելու համար հարմարավետ երկիր կդառնա»,- պատասխանել է Վրաստանի նախագահը:









































