Երևանում կկազմակերպվի Սուրբ Վալենտինի օրվան նվիրված ցուցահանդես, որին կմասնակցեն մի շարք ինչպես տեղի, այնպես էլ միջազգային կազմակերպություններ` առողջության և գեղեցկության կենտրոններ, ռեստորաններ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժական և դեկորատիվ կոսմետիկայի, մաշկի և մազերի խնամքի միջոցներ արտադրող և ներմուծող ընկերություններ, արվեստի գործիչներ, Հայաստանում հայտնի հագուստի և զարդերի մոդելավորողներ, օրգանիկ սնունդի արտադրողներ, հայտնի ամսագրեր և թերթեր:
Ցուցահանդեսների շրջանակներում կկայանա համերգ, նորաձևության ցուցադրություն, կանցկացվի թանկարժեք իրերի խաղարկություն, որտեղ կխաղարկվեն բազմաթիվ մրցանակներ:
Միջոցառումը կանցկացվի փետրվարի 11-ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում:








































