Էմի Ուայնհաուսի ընտանիքն իրավաբանական խորհրդատվության կարիք ունի այն բանից հետո, երբ երգչուհու մահվան դեպքը հետաքննող քննիչը հրաժարական է տվել՝ գործի համար բավականաչափ որակավորում չունենալու պատճառով, և այժմ անհանգստութուններ են առաջացել, որ հնարավոր է՝ կարիք լինի այդ հետաքննությունը մեկ անգամ ևս իրականացնել:
Անցած տարվա հոկտեմբերին Սյուզան Գրինուեյը որոշել էր, որ երգչուհին մահացել է ալկոհոլի պատահական թունավորումից: Բայց Գրինուեյն այնուհետև հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ իշխանություններն իմացել էին, որ նա Մեծ Բրիտանիայում 5 տարով գրանցված դատավոր չէ, ինչը պահանջվում է օրենքով: Նրա հրաժարականի մասին տեղեկությունը հանրությանը չէր ներկայացվել մինչ այսօր: Քննիչը տասը տարի, որպես դատավոր, աշխատել է Ավստրալիայում։
Daily Mail-ը գրում է, որ երգչուհու մահվան հետաքննությունը կարող է անվավեր ճանաչվել, եթե նրա ընտանիքը որոշի չընդունել նախորդ դատավճիռը:
Երգչուհու ընտանիքը հայտնել է, որ իրավաբանական խորհրդատվության կարիք ունի՝ նախքան հստակ որոշում կայացնելը:










































