Միլիարդատեր, ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը հայտարարել է, որ մարտին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում վերականգնելու է հարաբերությունները Վրաստանի հետ՝ ամեն ինչ սկսելով մաքուր էջից։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Սկսելու եմ մաքուր էջից, ոչ մի խնդիր չեմ տեսնում: Մեր ժողովուրդներին ոչինչ չի բաժանում, միայն միավորում է»,- ասել է նա:







































