Այսօր հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի DJ որդին Ուկրաինայից վերադարձել է հայրենիք այն բանից հետո, երբ իրեն լավ չի զգացել Ուկրաինայի գիշերային ակումբներից մեկում ելույթ ունենալուց առաջ: Սարկոզի–կրտսերը տուն է վերադարձել շքեղ ինքնաթիռով, որն արժեցել է 35000 ֆունտ սթեռլինգ։
Ֆրանսիայի նախագահի քննադատները մեղադրել են նրան՝ հարկատուների գումարն անիմաստ վատնելու մեջ:
Daily Mail-ը գրում է, որ նախագահի 26-ամյա որդին վատ է զգացել ինչ-որ բան ուտելուց հետո, և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ասել են, որ դա կարող է սննդային թունավորում լինել։
Չնայած առողջական լուրջ խնդիր չի եղել, Սարկոզիի Dassault Falcon ինքնաթիռը Փարիզից անմիջապես ուղևորվել է Ուկրաինա՝ տղային հայրենիք տանելու համար:
Le Canard Enchaine երգիծական շաբաթաթերթը գրել է, որ նախագահը մոբիլիզացրել է երկրի օդային ուժերն` իր որդուն Ֆրանսիա բերելու համար:









































