Թուրքական բանակը մտադիր է զգալիորեն ընդլայնել իր բալիստիկ հրթիռների գործողության շառավիղը: Ըստ mignews.com-ի` այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի TUBITEK պետական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Յուչին Ալթըբաշակը:
TUBITEK-ի մշակած`500 կմ հեռահարությամբ հրթիռներն արդեն բանակի տրամադրության տակ են, 1500 կմ հեռահարությամբ հրթիռները փորձարկվում են, իսկ դեռևս մշակվողներն ընդունակ են լինելու հարվածել 2500 կմ հեռու գտնվող օբյեկտների:
Ի դեպ, նոր մշակումներն իրականացվում են անձամբ վարչապետ Էրդողանի պահանջով:









































