Լոնդոնի «Տոտտենհեմ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոն տեղափոխվել է «Լոկոմոտիվ»: Մոսկովյան ակումբը «խթաններ»-ի ղեկավարությանն այդ տրանսֆերի դիմաց վճարել է 8 մլն ֆունտ:
Ռուսաստանի հավաքականի 30-ամյա հարձակվողը «Տոտտենհեմ» տեղափոխվեց 2008 թվականին` Մոսկվայի «Սպարտակ»-ից և մասնակցեց 113 հանդիպման` խփելով 42 գնդակ:
Վերջին ժամանակներս խաղացողն անգլիական ակումբում գրեթե խաղաժամանակ չէր ստանում: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պավլյուչենկոն անցկացրել է 5 խաղ` բոլոր դեպքերում դուրս գալով փոխարինման:






































