Ավստրալիայում ավտոբուսային ընկերության նախկին սեփականատերը ընկերության վաճառքից հետո իր աշխատակիցներից յուրաքանչյուրին նվիրել է 5 հազար դոլար: Ինչպես հաղորդում է BBC-ն, Քեն Գրենդան ասել է, որ դրանով ցանկացել է շորհակալություն հայտնել իր շուրջ 1800 աշխատակիցներին հավատարմության համար:
Գործարարի խոսքերով՝ ձեռնարկատիրությունը ծաղկում է ապրել հենց աշխատակիցների աներևակայելի քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Ընկերությունը վաճառվել է 400 մլն դոլարով: