Հունվարի 31-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը, Արզումանյան փողոցում գտնվող մի կրպակից, ազդանշանային համակարգի մալուխները կտրելու և ապակիները կոտրելու միջոցով, գողացել են մեկ արկղ խմորեղեն:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Շինարարների փողոցից բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Գերասիմ Մ-ին և 1980թ. ծնված Գնել Ս-ին, որոնք խոստովանել են հանցանքը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:







































