Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ասպետական տիտղոսից զրկել է Royal Bank of Scotland (RBS) շոտլանդական բանկի նախկին գլխավոր տնօրեն Ֆրեդ Գուվինին: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, համապատասխան որոշում թագուհին կայացրել է վարչապետ Դևիդ Քեմերոնի խորհրդով:
Ասպետական տիտղոսը, որը իրավունք է տալիս կրել «սըր» մասնիկը, Գուդվինին շնորհվել է 2004 թ.:
RBS բանկը, որից Գուդվինը հեռացել է 2008 թ., նույն թվին ազգայնացվել է՝ այն սնանկությունից փրկելու համար: Գուդվինի գլխավոր սխալը բանկի տնօրենի պաշտոնում եղել է նրա կողմից 50 մլն եվրոյով հոլանդական ABN Amro բանկի գնումը: Գործարքի արդյունքում շոտլանդական բանկը ճգնաժամի շրջանում հայտնվեց հսկայական պարտքերի տակ:







































