Առնվազն 13 մարդ մահացել և ևս 10-ը վիրավորվել են չորեքշաբթ օրը Պակիստանի հյուսիս-արևմուտքում ամրերիկյան անօդաչու սարքերի հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է GEO-TV-ն:
Մամուլի տվյալներով՝ ամերիկյան անօդաչու սարքերը առնվազն 3 հրթիռ են արձակել Օրակզայ շրջանի վրա` Աֆղանսատանի սահմանի մոտ:
Օրակզայը մտնում է պակիստանյան Ցեղային գոտու մեջ, որտեղ գործում են, այսպես կոչված, յոթ ցեղային մինի-պետությունները, որոնք ճանաչում են Պակիստանի իշխանությունը:
Ցեղային գոտին ապաստան է դարձել իսլամիստ զինյալների համար, որոնք հանդես են գալիս հարևան Աֆղանստանի վարչակարգի և պակիստանյան իշխանությունների դեմ, որոնց թալիբները հայտարարել էին «իսլամի նորմաների խախտողներ»: