Saturday, 13 06 2026
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Սրանք խնդիրներ են, որոնք, չեմ կարծում, որ երկու ամսում հնարավոր կլինի փոխել. Արթուր Բաղդասարյան. մամուլ

«Հրապարակ»-ը զրուցել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:

– Հայտնի է, որ երեկ կայացել է կոալիցիայի վճռորոշ նիստը, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, ընտրությունների հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Պարոն Բաղդասարյան, ի՞նչ եք քննարկել երեկվա նիստի ժամանակ, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և այդ նիստն այսօրվա մեր քաղաքական գործընթացների վրա ի՞նչ ազդեցություն կունենա:

– Կարծում եմ՝ հասարակությունը սպասում էր կոալիցիոն գործընկերների այս հանդիպմանը, որովհետև մամուլում հնչեցվում էին բազմաթիվ հարցեր, որոնց պետք էր նաև պատասխան տրվեր: Կար անհրաժեշտություն՝ հստակություն մտցնել կոալիցիոն կուսակցությունների միջև առաջիկա ընտրությունների մարտավարության հետ կապված: Նիստն անցել է բավականին կառուցողական մթնոլորտում, քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստմանն առնչվող հարցեր, սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, որ ընտրություններն անցնեն ազատ և թափանցիկ, կոալիցիոն կուսակցություններն ընտրություններին կմասնակցեն առանձին-առանձին՝ սեփական ցուցակներով:

– Սա վերջնակա՞ն որոշում է, և այլևս փոփոխության ենթակա չէ՞:

-Հուսով եմ՝ այո, սակայն ես չեմ կարող բոլորի փոխարեն միարժեք պատասխանել, ես ուզում եմ ասել այն, ինչ երեկ որոշվել է: Լավ որոշում է կայացվել մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման հետ կապված, որ հնարավորինս լայն համաձայնության գան կոալիցիոն երեք կուսակցությունները, որպեսզի քաղաքական հանդուրժողականության մթնոլորտ լինի նախընտրական գործընթացում: Այսինքն՝ համագործակցության ոգի լինի, որովհետև կոալիցիոն ուժեր են, և երեք կուսակցություններն էլ համաձայնել են այս մոտեցմանը:

-Այսինքն` մեծամասնականից հրաժարվելու ընդդիմադիր կուսակցությունների առաջարկը, որին միացել է նաև ԲՀԿ-ն, կարելի է ասել, որ մերժվում է, և այդ թեման այլևս չի՞ քննարկվի:

-Դե, այդ թեման արդեն քննարկվել Է, Ընտրական օրենսգիրքն ընդունվել է, թեման կարող է քննարկվել…

-Ընդամենը մեկ շաբաթ առաջ են մեծ խումբ կուսակցություններ նման առաջարկով հանդես եկել:

-Իրենք առաջարկել են կազմակերպել խորհրդարանական լսումներ, իսկ լսումներ միշտ էլ կարելի է կազմակերպել, լսումներով չեն որոշումներ կայացնում: Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն էլ կողմնակից է ավելի մեծ թվով համամասնական ընտրակարգին: Բայց մենք պետք է հաշվի առնենք երկու հանգամանք. առաջին` մենք արդեն ունենք ընդունված, քվեարկված, փոփոխված Ընտրական օրենսգիրք, որով սահմանվում են 41 մեծամասնական ընտրատարածքները:

Արդեն ձևավորված են հանձնաժողովները, և ներկայումս փոփոխություն անելը զուտ ժամանակային առումով խնդրահարույց է լինելու: Իհարկե, գերջանքերի շնորհիվ հնարավոր է այնուամենայնիվ փոփոխություններ անել, բայց հիմա հարց է առաջանում՝ եթե ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցում կատարենք, ինչպե՞ս պետք է ձևավորվեն այդ հանձնաժողովները, ի՞նչ ժամանակահատվածում: Այսինքն, պետք է ընդունել իրողությունը, որ ժամանակ չկա: Ես հիմա չգիտեմ՝ Աժ-ն նիստ կգումարի՞, թե՞ ոչ, կարո՞ղ է նման որոշում կայացնել, թե՞ ոչ:

Պատգամավորները հիմա զբաղված են ընտրական խնդիրներով: Եվ ամեն խորհրդարանի վերջում այդպես էլ լինում է: Ինքս ժամանակին քանիցս հանդես եմ եկել առաջարկությամբ, որ ԸՕ-ի քննարկման շրջափուլում պետք է այդ բոլոր խնդիրները բարձրացնել: Հիմա կա միջազգային եզրակացություն ԸՕ-ի վերաբերյալ, ձևավորված են հանձնաժողովները, այդ մարդիկ քննություններ են հանձնել, նշանակվել են: Այսինքն, սրանք խնդիրներ են, որոնք, չեմ կարծում, որ երկու ամսում հնարավոր կլինի փոխել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում