Ինչպես տեղեկացնում է apa.az-ը, ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը հայտարարել է, որ «Թալիբան» շարժման առաջնորդները շարժումը ղեկավարում են Պակիստանի տարածքից, քանի որ այնտեղ իրենց ապահով են զգում:
Նրա խոսքով՝ գրոհայինները Պակիստանն ավելի ապահով տարածք են համարում, քան Աֆղանստանը, որտեղ գործում է ISAF-ի միջազգային խաղաղապահ ուժերի զորաբաժանումը:
«Թալիբան»-ը զոհեր է տալիս այն գոտիներում, որտեղ գործում է ISAF-ը (Աֆղանստան): Սակայն շարժումը դեռևս ուժեղ է ու կարողանում է դիմադրել ԱՄՆ ու միջազգային խմբակցությունների գործողություններին: «Թալիբան»-ի առաջնորդները շարունակում են թաքնվել իրենց համար ապահով Պակիստանում, որտեղից նրանք հնարավորություն ունեն ղեկավարելու մարտական գործողություններն ու կյանքի համար չվախենալ»,- ասել է Կլեպերը ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի նիստում:
Ներկայումս, ինչպես ասում է հետախուզության ղեկավարը, «Ալ-Քաիդայի» ազդեցությունն Աֆղանստանում զգալիորեն նվազել է, սակայն աֆղանական անվտանգության ուժերը թալիբների ակտիվության պատճառով դեռևս ինքնուրույն չեն կարողանում երկրում իրավիճակը վերահսկել:









































