Ռուսաստանը երեքշաբթի օրը հայտնել է, որ տիեզերական ճառագայթման հետևանքով առաջացած համակարգչային սխալի պատճառով է ձախողվել Մարսի ուսումնասիրման առաքելությունը։ Բայց տիեզերական արդյունաբերության փորձագետները կասկածներ են հայտնում հետաքննության բացահայտումների վերաբերյալ: Հետաքննության նպատակն էր պարզել, թե որն էր երկու տասնամյակում Մոսկվայի ամենամեծ տիեզերական առաքելության ձախողման պատճառը:
Ըստ Reuters-ի՝ Phobos-Grunt–ը, որը Ռուսաստանի վերջերս ունեցած հինգ ձախողումներից մեկն էր, տիեզերք էր արձակվել անցած տարվա նոյեմբերին և մնացել էր Երկիր մոլորակի ուղեծրում, այնուհետև այս ամիս ընկել էր Խաղաղ օվկիանոսի մեջ:
Տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինն ասել է նաև, որ իրենք պատրաստվում են հետաձգել հաջորդ տիեզերական առաքելությունը՝ տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք հայտնաբերվել են Soyuz-ի սարքերը ստուգելիս:
Հետաձգումը, որը կապված է Ռուսաստանի վերջերս ունեցած ձախողումների հետ, կարող է Ռուսաստանի տիեզերագնացության նկատմամբ անվստահություն առաջացնել։









































