Համաշխարհային բանկը հայտարարել է, որ անցյալ տարվա վերջին եռամսյակում աշխարհում հիմնական պարենամթերքի գներն իջել են 8 տոկոսով:
Բանկի տվյալների համաձայն՝ ամենաշատն իջել է ցորենի գինը, որը նվազել է 15 տոկոսով: Գների իջեցումը կարող է շարունակվել նաև 2012 թ:
Բանկն այս հանգամանքը բացատրում է համաշխարհային տնտեսության զարգացման անորոշությամբ:









































