Tuesday, 23 06 2026
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան

«Եվրատեսիլին» «Դորիանսը», Լուսիա Մո՞ւնը, թե՞ Արամե՞ն

Նախորդ երկու տարիներին «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում հայկական շոուն, մեծ հաշվով, ոչ վատ էր ստացվում, ոչ էլ լավ, և «Եվրատեսիլին» մասնակցելու պայքարը ավելի համառ և երբեմն էլ կրքոտ բնույթ էր կրում: Երգիչ-երգչուհիների մեջ եվրատեսիլյան բեմում հայտնվելը մեծ բեմեր նվաճելու ցանկություն է առաջացնում (իհարկե, կան նաև այնպիսիներ, որոնք կարծում են՝ կմասնակցեն «Եվրատեսիլին» այն ժամանակ, երբ մեր երկիրը պատրաստ կլինի հաղթանակի): Այն, որ մրցույթն իր հիմքում քաղաքականություն ունի` կասկածի տակ չեն դնում անգամ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության անդամները:

Ինչևէ, «Եվրատեսիլ-2011»-ի Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին իր Boom-boom երգով, մեծ հաշվով, բում չկարողացավ անել և եվրոպացիների սիրտը այնքան էլ չշահեց, ընդամենը 33 միավոր վաստակեց, ինչի արդյունքում այդ օրվա 19 ելույթների մեջ Հայաստանի ներկայացուցիչը հայտնվեց 15-րդ տեղում:

2012-ին, սակայն, իրավիճակն այլ է, մինչև վերջերս պարզ էլ չէ՝ Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում «Եվարտեսիլ-2012»-ին, թե՞ ոչ: Օրերս Հանրային հեռուստաընկերությունը, հաշվի առնելով «Եվրատեսիլ-2012»-ի առանձնահատկությունը, որոշել է մայիսին Բաքվում կայանալիք մրցույթի Հայաստանի մասնակցի և երգի ընտրության մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ:

Եվրատեսիլյան կրքերն աստիճանաբար թեժանում են: Այս անգամ ոչ միայն ներքին ընտրությունն է նորություն, այլև արդեն կարծես թե սկսում են նախկին մասնակիցների անուններն էլ շահարկվել: Օրինակ՝ կարծիք կա, որ ամենայն հավանականությամբ այս տարի Բաքվում Հայաստանը դարձյալ կներկայացնի Եվա Ռիվասը, Ռազմիկ Ամյանը (վերջինիս պրոդյուսերը հերքեց այդ լուրը), «Դորիանս» ռոք խումբը հավակնություն ունի մասնակցելու, սակայն չգիտի՝ որտեղ ներկայացնի իր երգը: Շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների համակրանքը, սակայն, «Դորիանսի» կողմն է: Սակայն ամենահավանական թեկնածուն շարունակում է մնալ ամերիկահայ երգչուհի Լուսիա Մունը:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև մարտի 18-ը և գուցե ավելի շուտ պարզ կլինի՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում, և այդ մասին առաջիկայում մանրամասն կտեղեկացնի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Անդրադառնալով «ներքին ընտրություն» տարօրինակ ձևակերպմանը, և թե ինչ է փոխվել նախկին տարիների համեմատ, և թե արդյոք Բաքո՞ւն է պատճառը ներքին ընտրություն ձևակերպմանը, Գոհար Գասպարյանը ասաց, որ առաջին տարին, երբ Անդրեն ընտրվեց իր երգով, դարձյալ ներքին ընտրություն էր կազմակերպվել: Նրա խոսքերով, «սա ժամանակի, ֆինանսների հարց է, պայմանավորված է նաև աշխարահագրական դիրքով, կան հարցեր, որոնք հեռուստաընկերությունը քննարկում է և որոշում կայացնում:

Հաշվի առնելով այս տարվա «Եվրատեսիլի» առանձնահատկությունը, Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել կազմակերպել ներքին ընտրություն»: Իսկ հարցին՝ Լուսիա Մունի կամ «Դորիանսի» մասնակցության մասին լուրեր են շրջանառվում, հավանակա՞ն է, որ նրանցից մեկն ընտրվի, Գոհար Գասպարյանը նշեց, որ բոլորի ցանկություններն են հաշվի առնվում, իսկ պրոֆեսիոնալ թիմը կորոշի միակ մասնակցին: Մրցույթին, Գ. Գասպարյանի խոսքերով, ավելի լավ պետք է պատրաստվել, հարցեր կան, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են:

«Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը նշեց, որ նախընտրական փուլ չի հայտարարվել, ուստի իրենք չգիտեն՝ որտեղ ներկայացնեն երգը, թեև նշեց, որ «Դորիանսը» պատրաստ է մասնակցել, ավելին՝ ունի «Եվրատեսիլի» համար գրված երգ, իսկ իրենց մասնակցելու առաջարկ մինչև այսօր չի արվել:

Երգիչ Հայկոն, որը 2007-ին «Եվրատեսիլում» ներկայացրեց Հայաստանը, մեզ հետ զրույցում ցանկություն հայտնեց, որ «Դորիանս» խումբը ներկայացնի Հայաստանը. «Ես նրանց երկրպագուներից եմ, և դա շատ ճիշտ ընտրություն կլինի, որովհետև արժանի են»,- ասաց երգիչը՝ հավելելով, որ ֆավորիտների ցուցակում «Դորինասի», Անդրեի, Սիրուշոյի անուններն են, իսկ քանի որ վերջին երկուսը եղել են արդեն, ուստի «Դորիանսի» թեկնածությունը հնարավոր է:

Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը ժխտեց Ռազմիկ Ամյանի հնարավոր մասնակցության մասին լուրը՝ հիշեցնելով, որ իրենք դեռ 2010-ին հայտարարեցին, որ այլևս չեն մասնակցելու: Հարցին՝ իսկ եթե համոզի Հանրային հեռուստատեսությունը, ինչպես համոզեց Էմմիին նախորդ տարի, պրոդյուսերն ասաց՝ հո մենք աղջիկ չենք, որ համոզեն, համերգներով ենք խառը, անհնար է և բացառված, թեև նկատեց, որ «Եվատեսիլի» մրցույթը ամենահեղինակավոր մրցույթներից է, այն լուրջ մրցույթ է, որը երկրին ճանաչում է բերում:

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նույնպես նախապատվությունը «Դորիանսին» է տալիս. «Կարծում եմ, որ «Դորիանսը» կարող է ապահովել որակ, այս դեպքում դա շատ ավելի կարևոր է, քան զբաղեցրած տեղը»:

Իսկ լոսանջելեսաբնակ Լուսիա Մունը արդեն ուղարկել է իր երգերից երկու տարբերակ, նրա հետ զրույցը կներկայացնենք առաջիկայում:

Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա երգը խորհրդից շատերն են հավանել: Սակայն ընտրությունը, ինչպես Հանրային հեռուստատեսության հաղորդագրության մեջ է նշված, կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ և երաժշտական պրոդյուսերներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում