Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Սիրիայի Հոմս քաղաքում նավթամուղ է պայթել։
«Նավթամուղը երկրի կենտրոնական մասը կապում է ծովափին»,- հայտնում են գործակալության աղբյուրները:
Բաբ Ամրոյի բնակիչ Հուսեյն Նադերը, ով ապրում է գործարանից ոչ հեռու, որտեղ եղել է պայթյունը, ենթադրում է, որ պայթյունը տեղի է ունեցել տանկային ռմբակոծման պատճառով:
«Տանկերը ռմբակոծում էին Բաբ Ամրոն առավոտից սկսած և վնասել են նավթամուղը»,-հեռախոսով գործակալության աղբյուրին հայտնել է նա:
Սիրիական իշխանությունները դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն արել։









































