«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում երեկոյան ժամերին մեկ րոպեի համար գովազդատուն վճարում է 25 հազար դրամ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին «Արմնյուզ» հեռուստաընկերությունից:
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10-ը օր հետո հեռուստաընկերությունները հրապարակում են իրենց եթերում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:








































