Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում երեկոյան ժամերին (ժամը 18.00-ից հետո) գովազդի մեկ րոպեն արժե 180 հազար դրամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին «Կայմ» հեռուստաընկերությունից, որը զբաղվում է Հ1-ում գովազդներ տեղադրելու հետ կապված խնդիրներով:
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի` Համապետական, այսինքն՝ ԱԺ ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո հրապարակվում է հեռուստատեսությունների վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոխվել:








































