Սիրիայի ընդդիմությունը համաձայնել է բանակցություններ վարել երկրի իշխանությունների հետ. այս մասին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը:
«Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել ընդդիմության հետ, որն այժմ գործում է (Սիրիայում.- 1.in.am) և համաձայնել է նման երկխոսություն անցկացնել Սիրիայի իշխանությունների հետ»,- ասել է դեսպանը:
Նրա խոսքերով՝ Սիրիայի իշխանությունները երկրում գործող զինված խմբավորումներին չեն համարում իսկական ընդդիմություն: «Դա ընդդիմություն չէ, դա զինված խումբ է, որը կատարում է օտարերկրյա պատվերներ»,- ասել է Հադդադը և ավելացրել, որ նախօրեին այդ զինված խմբավորումները հրաժարվել են բանակցել գործող իշխանությունների հետ և «իրականացնում են ամերիկացիների հրամանը` զենքը վայր չդնել»:






































